SpaceX-ը տիեզերագնացներին թռիչքի նախապատրաստելու համար ընտրել Է արտասովոր մեթոդ
Advertisement 1000 x 90

SpaceX-ը տիեզերագնացներին թռիչքի նախապատրաստելու համար ընտրել Է արտասովոր մեթոդ

2023 թվականի մարտին SpaceX-ը նախատեսում է մեկնարկել Polaris Dawn տիեզերական առաքելությունը։ Այն նորարարական կլինի շատ առումներով. տիեզերագնացները բաց տիեզերքում կփորձարկեն Starlink լազերային կապը, կանցկացնեն տասնյակ գիտափորձեր։

Բացի այդ, թռիչքը կիրականացվի ռեկորդային բարձր ուղեծրում։ Սակայն ընկերության համար անսովոր ծրագրերի ցանկն այսքանով չի ավարտվում։ Առաքելության անձնակազմը բժշկական ուլտրաձայնային հետազոտություններին և հնարավոր վիրահատություններին կնախապատրաստվի հատուկ խաղային հավելվածների միջոցով:

Ուսուցումը կազմակերպելու համար SpaceX-ը պայմանագիր է կնքել բժիշկների համար տեսախաղերի մշակմամբ զբաղվող Level Ex ընկերության հետ։ SpaceX-ի այս մոտեցումը շատ անսովոր է, բայց լիովին արդարացված է նրանով, որ սա կարճ ժամանակում անձնակազմին որակապես պատրաստելու միակ հնարավորությունն է։

Մարդկանց մի խումբ, ովքեր ստիպված են երկար ժամանակ մնալ առանց արտաքին որևէ օգնության, չեն կարող ապավինել առաքելության մեջ ընդգրկված միայն մեկ բժշկի։ Բավականին մեծ է ռիսկը, որ բժշկական օգնության կարիք կարող է ունենալ հենց բժիշկը, և ոչ ոք չի կարող նրան օգնություն տրամադրել։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել Polaris Dawn առաքելության տիեզերագնացներին նախապես սովորեցնել բժշկական անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Հետաքրքիր է, որ բոլոր հավելվածները նախատեսված են բջջային սարքերում աշխատելու համար: Հավելվածները պարունակում են մեծ քանակությամբ տեղեկատվություն և դրանց օգնությամբ սովորելը բավականին արդյունավետ է։

Դասընթացի հիմնական շեշտը դրված է տարբեր ուլտրաձայնային սարքերի գործնական կիրառման վրա՝ որպես տիեզերքում միակ հասանելի ախտորոշման մեթոդի:

Հրապարակման պատրաստեց՝ ita.am-ը