Թիավարությամբ կամ այլ ջրային սպորտաձևերով զբաղվելիս ջրում հայտնվելու վտանգը առկա է յուրաքանչյուր պահի, իսկ փրկարարական բաճկոնը, որը կարող է օգնել մնալ ջրի երեսին, կարող է և չլինել։ Քրենֆիլդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) տիեզերագնացության և տիեզերական ճարտարագիտության մագիստրանտ Սթիվեն Ռ. Ցիտասը նման անելանելի իրավիճակների համար ստեղծել է յուրօրինակ սարք՝ T-1 անվամբ։
Դա ըստ էության հատուկ ժապավեն է, որը հեշտությամբ կարող է ինտեգրվել սմարթ ժամացույցներում։ Այն պարունակում է անվտանգության երկու բարձիկ։ Բարձիկները բացելու համար անհրաժեշտ է սեղմել միայն մեկ կոճակ։
Կառուցվածքն իրենից ենթադրում է պինդ գազ առաջացնող նյութի էլեկտրական բռնկում: Այրման ժամանակ գազն արագորեն արտազատվում է, ինչն ակնթարթորեն լցնում է բարձիկները։ Այս սկզբունքը նման է նրան, ինչը վաղուց հաջողությամբ օգտագործվում է ավտոմոբիլային անվտանգության համակարգերում:
Միակ տարբերությունն այն է, որ այստեղ գազով լիցքավորումն ավելի դանդաղ է ընթանում։ Բարձիկներն ունեն մոտ 10 կգ բեռնունակություն․ լողորդը դրանք կարող է տեղավորել թևատակերի տակ՝ վստահորեն ջրի երեսին մնալու համար:
Հեղինակը դեռ չի նախատեսում սկսել սարքի արտադրությունը, սակայն շահագրգռված է լիցենզավորել տեխնոլոգիան այն ապրանքանիշերին, որոնք արտադրում են շարժական և կրելի էլեկտրոնիկա:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը