Երեկ՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Հ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 27/2 հասցեի դիմացի հատվածում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը մեքենայով հեռացել է դեպքի վայրից։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը որոշ ժամանակ անց եկել է դեպքի վայր ու տեղում ենթարկվել սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։