«Հայ ժողովրդի առաջին ազատագրված «բարձունքը» պետք է դառնա մայրաքաղաք Երևանը»․ Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Հայ ժողովրդի առաջին ազատագրված «բարձունքը» պետք է դառնա մայրաքաղաք Երևանը»․ Տիգրան Վարդանյան

Մեր ազգն առհասարակ ամեն ինչ շատ շուտ է մոռանում: Մոռանում է Եռաբլուրում այն բոլոր ննջեցյալներին, ում շիրմաքարերի առաջ միշտ խոնարհված են թարմ ծաղիկները: Մոռանում է Արցախյան առաջին պատերազմի այն բոլոր հերոսներին, ովքեր մի բանում են «մեղավոր», որ չեն զոհվել: Այ, որ զոհված լինեին հիմա ազգովի կասեին, բա որ Սերժը ողջ լիներ, բա էսպես կլինե՞ր, իսկ կենդանության օրոք մարդկանց կարելի է «խաչել» նույնիսկ չգործած մեղքերի համար: Մոռանում է այն հղի կնոջը, ում Նիկոլը սպանեց, մոռանում է Արմեն Գրիգորյանին, ով պարզապես սիրում էր իր երկիրը ու քննադատում էր այս իշխանություններին, իսկ Նիկոլի դատարանը սպանեց նրան: Մոռանում է այն բոլոր գերիներին, ովքեր այսօր Բաքվի բերդերում տանջվում են ու Աստված գիտի միայն, թե էլ ի՞նչ են անում իրենց հետ: Մոռանում է այն բոլոր խոստումները, որոնք մնացին անկատար հենց Նիկոլի կողմից: Ասում էր, որ կոռուպցիան վերացնելու են, բայց մինչև կոկորդները խրված են կոռուպցիայի մեջ, ասում էր, որ բանակը փակելու է 80-ականների զենքերի էջը, տարրական գիտելիք չունենալով, որ գրեթե բոլոր գերտերությունների զինանոցում մեծամասամբ հենց 80-ականների զենքեր են, ու սա էլ հեչ, ձեռք էր բերում 60-70 ականների զենք զինամթերք: ՀՕՊ-ի փոխարեն ձեռք էր բերում ՀՀ «ամենաթանկարժեք սելֆին»` անպիտան ՍՈւ-եր, որոնք պատերազմի ընթացքում այդպես էլ երկինք չբարձրացան: Ասում էր, որ ՀՀ-ում մարդիկ պետք է երջանիկ լինեն, բայց ո՞րն է այդ երջանկությունը` Եռաբլուրի, Եղբայրական գերեզմանատան ու հայրենի գյուղերում ծածանվող դրոշների ֆոնին: Մոռանում է սեպտեմբերիննսպանված 250-ից ավել մեր հայորդիներին, որոնցից շատերին ծնկաչոք դիրքում դաժանաբար գնդակահարում են: Մոռանալու է նաև օրեր առաջ 15 զինծառայողի «անհասկանալի» պայմաններում զոհվելը: Ու այսպես արդեն հինգ տարի:

Հայաստանում ոչ թե պետք է 5000-ից ավել գերեզման ավելանար, այլ 5000-ից ավել հարսանիք, ծնունդ ու կնունք պետք է լիներ: Եռագույնները պետք է ծածանվեին, ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայկական բանակի հաղթական շքերթներին: Հիրավի ճիշտ է այն միտքը, որ բարձունքը մերը չէ, տղեքրն էլ չկան…

Հ.Գ. Հայ ժողովրդի առաջին ազատագրված «բարձունքը» պետք է դառնա մայրաքաղաք Երևանը: Ու պիտի փակվի 2018թ.-ից սկսված ՀՀ պատմության ամենաամոթալի էջը: Պետք է փակվի անձնազոհության ու հայրենասիրության հաշվին:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր