
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհը պատճառ է դարձել ժամկետային ծառայության 15 զինվորի ողբերգական մահվան:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, արձանագրում, որ ցավը հանուրինս է:
Դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ իրավամբ հարցերի տեղիք է տվել, ավելին, կասկած հարուցել: Հետևաբար քննությունն առավելագույնս խորը և թափանցիկ պիտի ընթանա:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար: