Անհասկանալի է, թե այդ երբվանից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի մասը Շիրակի մարզպետարանի թեթև ձեռքով դարձավ չեզոք գոտի։
Հավաքվել գնացել են եկեղեցու խաչ դնելու ու ձեռի հետ Շիրակի մարզի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Անի շրջանի մի մասը հռչակել են չեզոք գոտի։ Այն դեպքում, որ այդ հատվածը որևէ կերպ չեզոք տարածք չէ, այդտեղ սահմանային ռեժիմ է գործում ու վատագույն դեպքում կարելի է համարել սահմանային գոտի։ Պաշտոնական հաղորդագրություն գրելուց առաջ արժե գոնե մի փոքր մտածել, եթե իհարկե միտում չկա։
ԼՐԱՑՈւՄ
Նոր մի քիչ առաջ ստուգեցի մարզպետարանի հաղորդագրությունը ու նկատեցի, որ թույլ տված կոպիտ սխալը ուղղվել է:
Դերենիկ Մալխասյանի էջից