Չինաստանում ստեղծել են թռչող զարթուցիչ, որը կոչվում է Flying Alarm Clock և ունի հետին լույս և օդային պտուտակ, որն ակտիվանում է ազդանշանի գործարկման ժամանակ: Գաջեթը գրավել է «Вокругтехно» Telegram-յան ալիքի ուշադրությունը։
«Հասարակ զարթուցիչ, որը ձեզ «ևս հինգ րոպեի» հնարավորություն չի տա: Մինչև վեր չկենաք և չանջատեք օդային պտուտակը, այն չի լռի»,- ասել են հեղինակները։
Նշվում է, որ Flying Alarm Clock-ն ունի նաեւ ներկառուցված բարձրախոս, որն ակտիվացնում է ձայնային ազդանշանը։ Որպեսզի սեփականատերը հեշտությամբ չանջատի այն, սարքը ակտիվացնում է օդային պտուտակը և թռչում սենյակով մեկ, մինչև տերը չբռնի զարթուցիչը և այն նորից իր տեղը չդնի:
Թռչող զարթուցիչի կորպուսը պատրաստված է պլաստիկից և պահանջում է հինգ AA մարտկոց, որոնք ներառված չեն փաթեթում։