Ճապոնիայում մշակվել է եզակի կոմպակտ սարք՝ ընդամենը 500 գրամ քաշով, որը թույլ է տալիս մոտավորապես 10 րոպեում որոշել մարդու մոտ տարբեր վիրուսների և մանրէների հարուցած այս կամ այն վարակիչ հիվանդության առկայությունը:
«Սարքի վաճառքը ենթադրվում է սկսել արդեն ընթացիկ տարում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Nihon Itagarasu ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, ընկերություն, որն այս կայանքը համատեղ մշակել է Արդյունաբերական գիտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (Սանսոկեն) մասնագետների հետ:
Այժմ վիրուսի առկայությունը հայտնաբերելու և դրա տիպը որոշելու համար պահանջվում է հատուկ ծանր անշարժ սարքավորանք, որն առկա է սոսկ մասնագիտացված հիմնարկություններում: Ճապոնիայում այդօրինակ բուն ընթացակարգը ներկայում տևում է շուրջ մեկ ժամ: «Նոր սարքը թույլ է տալիս դա անել մոտավորապես 10 րոպեում թքի կամ արյան նմուշներով»,- պատմել է ընկերության ներկայացուցիչը:
Սարքն աշխատում է հատուկ մարտկոցով, այն կարող է հեշտությամբ հասցվել հեռավոր շրջաններ, օգտագործվել սովորական համաբուժարաններում, սննդի արդյունաբերության ձեռնարկություններում, ֆերմաներում, օրինակ, թռչնագրիպի կասկածների ծագման դեպքում: