
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակում է արել կրտսեր դստեր՝ Չիկագոյի ծննդյան խնջույքից։
Հրապարակված կադրերում հեռուստաաստղը ներկայացել է դուստրերի եւ որդիների հետ, ներկայացրել ծննդյան խնջույքի զարդարանքներն ու տորթը կտրելու պահը։
«Իմ փոքրիկ Չի Չիի Hello Kitty ծննդյան խնջույքը», – կադրերին կից գրել է Քիմը։