Երևանի քաղաքապետարանն աջակցել է 10 635 կարիքավոր ընտանիքների
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանն աջակցել է 10 635 կարիքավոր ընտանիքների

Երևանի քաղաքապետարանը 2016 թվականի ընթացքում պարենային աջակցություն է հատկացրել 10 635 կարիքավոր ընտանիքների։

Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ։

Ամանորյա միջոցառումների շրջանակում 21 874 ընտանիքի տրամադրվել են սննդամթերքի փաթեթներ։ Սոցիալապես անապահով ընտանիքների 38 513 փոքրիկներ ստացել են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ։

4000 երեխա մասնակցել են Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կազմակերպված միջոցառումներին։



Նման նյութեր