Կիրիլ դարձած Կիրակոսը, տարիներ անց կդառնա ամենավտանգավոր մարդը աշխարհի համար…
Advertisement 1000 x 90

Կիրիլ դարձած Կիրակոսը, տարիներ անց կդառնա ամենավտանգավոր մարդը աշխարհի համար…

Էդուարդ Մանվելյանն իր էջում գրում է․

Չգիտեմ՝ կհետաքրքրի, թե չէ, բայց, լավ կլիներ իմանայիք․․․

Աշխարհի ամենաառեղծվածային հայը, ում, սովետը թաքցնում էր՝ հնարավոր ամեն ինֆորմացիա նրա մասին դնելով կնիքի տակ՝ “Под грифом Совершенно секретно”։

Նրա մասին ինֆորմացիայի՝ հղում, կամ հարցում անելը սովետում, սպառնում էր, լավագույն դեպքում, գուլագով, իսկ վատագույնը, հասկացաք՝ գնդակահարություն։

Նրա մասին չէր կարելի հարցեր տալ, կամ խոսել մարդկանց մեջ, առավել՝ նրա ծագման ու հայ լինելու մասին ողջ ինֆորմացիան հսկում էր անձամբ լավրենտի անտերովիչ բերիան։

Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, Լենինյան և Պետական մրցանակի քառակի դափնեկիր, Լենինի չորս և Կարմիր աստղի՝ շքանշանակիր, ռուսական կայսրության գաղտնի «զենքը»՝ մարդու տեսքով, հատուկ ծառայությունների ու ԿԳԲ-ի ամենահսկվող ու վերահսկվող մարդը՝ Կիրիլ Շչոլկին․

Մարդ-լեգենդ, մարդ-առեղծված, կրեմլի՝ ատոմային գաղտնի զենքի նախագծողն ու ստեղծողը։

Նրան էր վստահված ատոմային ռումբերի առաջին երեք փորձարկումները սովետում։

1949-ի օգոստոս 29-ին, երբ Շչոլկինը զեկուցում է Կուրչատովին, որ ատոմային ռումբն արդեն լիցքավորված է, Կուրչատովը պատասխանում է․

-Դե ինչ, ռումբն ունի անուն՝ ատոմային, բայց նրան նաև կնքահայր է պետք՝ Շչոլկին։

Ու նրան կկոչեն ռուսական ատոմային ֆիզիկայի հայր։

Նրա, հայ լինելու մասին, գիտեին միայն Կրեմլի բարձր «դոստուպօվ» քիչ մարդիկ, ու բերիան անձամբ ուշադիր էր ինֆորմացիայի հսկելուն, որովհետև ատոմայինի ստեղծման գործընթացը նրա վերահսկողության տակ էր։

Նա գիտեր ամեն ինչ պայթունի անատոմիայի մասին։ Գիտեր ամեն վառվող մասնիկի ֆիզիկան ու առաջացումը, նա, անկասկած, Կարիբյան ճգնաժամի ֆոնին՝ ԱՄՆ-Սովետ սառը պատերազմի գերլարված տարիներին, ամենակարևոր ֆիզիկոսն էր սովետի՝ Физики-ядерщик։

Մինչ օրս, ռուսական աղբյուրներն էլի թաքցնում են, որ սովետի գլխավոր՝ ատոմային ֆիզիկոսը, հայ էր՝ Կիրիլ Իվանովիչ Շչոլկին, նույն ինքը՝ Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան։

սովետի տարիներին, բերիայի բաց թողած լուրերի համաձայն, Կիրիլը մի քանի տարի ապրել էր Անդրկովկասում՝ հոր գործուղման ժամանակ, դրա համար, մաքուր հայերեն էր խոսում, բայց․

Կիրակոսը ծնվել էր 1911թ-ի մայիս 17-ին, Թիֆլիսում, հասարակ հողագործ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի ընտանիքում։

Նրա մանկության մի մասն էլ անցել էր այն ժամանակվա Նոր Բայազետ՝ այսօրվա Գավառում։

1918-ին, Հովհաննեսը փոխել էր անուն ազգանունը, վերցրել ընտանիքն ու տեղափոխվել քաղաք Կրասնի՝ Սմոլենսկի շրջան, բայց արդեն՝ որպես Իվան Եֆրիմովիչ Շչոլկին, որդին՝ Կիրիլ Շչոլկին։

Տարիները սկսեցին նոր՝ ռուսական կենսագրություն գրել Մետաքսյանների ընտանիքի համար, ում զավակը՝ Կիրիլ դարձած Կիրակոսը, տարիներ անց կդառնա ամենավտանգավոր մարդը աշխարհի համար, երբ սովետը կսկսի աշխատել Կիրակոսի՝ ջրածնային ռումբի նախագծի վրա, որը հազար անգամ գերազանցելու էր Հիրոսիմայի վրա նետած ամերիկյան ատոմայինին։

Բայց Կիրակոսը, իր ստեղծած հրեշից սարսափած, արդեն ստալիններ ու բերիաներից հետո, սառը պատերազմի լարվածության պահին, ինքն է դեմ կանգնում պրօյեկտի առաջընթացին՝ պատճառաբանելով, որ նման հրեշը կկործանի ողջ մոլորակը։

Նրա տնօրինության տակ էին էլի հայ ֆիզիկոսներ ու ոչ միայն հայ՝ Կելդիշ, Ալիխանյան, Քոչարյանց․․․

Բայց, մահվանից հետո արդեն՝ 1968-ին, անծանոթ մարդիկ, առանց ներկայանալու, հատուկ կառավարական վկայագրերով, մտնում են նրա տուն ու ընտանիքից առգրավում բոլոր աշխատությունները, անգամ՝ մեդալներն ու կոչումները։

Սրան սովետ կասեին՝ միշտ ապերախտ, միշտ մարդակեր․․․

Պաշտոնապես, երբ Կիրակոսը, Սախարովի հետ, դեմ գնաց սովետին, 1959-ին իբր մի քանի ինֆարկտ տարավ, հետո, իբր իր կամքով, անցավ թոշակի, մեկուսացվեց, միշտ հսկողության տակ, ու մահացավ 1968-ին՝ ընդամենը 57 տարեկանում՝ Թիֆլիսի հասարակ հողագործ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի որդուց հասնելով մինչև ռուսաստանի ատոմային, գաղտնի զենքի ստեղծող ու ամենավտանգավոր մարդը՝ մոլորակի գրեթե բոլոր երկրների հատուկ ծառայությունների համար, որոնք, տիտանական ջանքերի արդյուքնում էլ չկարողացան գտնել Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան մարդուն։

Հ․Գ․ Չեմ երազում, ընդամենը փորձում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Կիրակոս Մետաքսյանը մնար «Քյավառում»․ լավագույն դեպքում, գուցե դառնար ֆիզիկայի ուսուցիչ, բայց սովետներին տարան հասցրեցին փառքի դուռ՝ պատերազմի ելքը որոշելով, հետախուզության դեմքերով՝ Քաթանյան, ատոմայինը նվեր անելով՝ Մետաքսյան, հենց հայերը, ու սովետը, տարիներ անց, հետ կդառնա իրեն փրկողներին լափելու․․․

Դատողն էլի՝ դուք եք։

Эдуард Манвелян



Նման նյութեր