Վերջերս` ՀՀ ԱԳՆ փոխնախարար նշանակվելու կապակցությամբ, կրկին լայն տարածում ստացան ոմն Վահան Կոստանյանի երիտասարդ տարիների տարօրինակ լուսանկարները: Դրանք խնդիր չեն, բոլորս երիտասարդ տարիքի տարօրինակություններ դրսևորել ենք: Բայց այն անլրջությունը, որ արդեն պետական պաշտոնյան այս պատահական երիտասարդը դրսևորել է կից նկարում արված գրառմամբ, արդեն բավարար է, նրան երբևէ որևէ լուրջ գործ չվստահելու համար:
Այն, որ նման կադրային քաղաքականությունը չի կարող բխել բանականությունից դա ակնհայտ է, բայց մի այլ խնդիր էլ ունենք: Նշված անձը ՀՀ Կառավարության 19 Հուլիսի 2018թ, 796 – Ա որոշմամբ ստացել է տարկետում Զինվորական ծառայության զորակոչից` որպես ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ: Դրանից հետո գրառում կատարեց, որ ծառայելու է Հայրենիքին գիտությամբ:
Դրանից անցել է գրեթե տարի: Հիմա հարցերը`
- Որն է եղել նորաթուխ փոխնախարարի ատենախոսության թեման:
- Երբ է նա պաշտպանել իր թեկնածուական ատենոխոսությունը:
- Ովքեր են տվել կարծիք և ովքեր են եղել ընդդիմախոսները:
- Քանի գիտական հրապարակում ունի և որտեղ: Դրանց մեջ մտնում են թե հոդվածները, թե մենագրությունները:
- Եվ, ի վերջո, բացի Արարատ Միրզոյանի հետ նեղ անձնական հարաբերություններից, ինչ ձեռքբերում ունի դիվանագիտական ոլորտում ոչ հասուն վարքագծով (տես` վերջինիս ֆեյսբուքյան գրառումները) պաշտոնյան, ՀՀ ԱԳՆ փոխնախարար լինելու համար:
Հորդորում եմ մեր լրատվականներին ուղղել այս հարցերը ՀՀ Կառավարությանը, ԱԳ նախարարությանը, Կրթության նախարարությանը:
ՀՖՀՀ, ՀԱՀ, ՀՌՀ և այլ բուհերում դասավանդած և դասավանդող դասախոս, Ի.Գ.Թ. Ալեքսանդր Հարությունյան:
Իրավաբան Ալեքսանդր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից