
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ բանակ զորակոչված որդու հետ լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով Հայոց Բանակի օրը։
«Տղես է… Մի քանի օր առաջ զորակոչվեց: Ինքը իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ: Ինքը գիտի, որ պարտավոր է ծառայելու: Բարի ծառայություն, տղես: Բարի ծառայություն, տղերք։ Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ: Պետություն լինելու է։ Բանակ լինելու է», – հրապարակումը մակագրել է Ռուբենը Մխիթարյանը։