Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքում գրել է․
«Հայոց բանակն ուժեղ է, որովհետև հայ զինվորն արժանապատվությունը գերադասում է կյանքից:
Հայոց բանակը հաղթում է, որովհետև հայ զինվորին ավելի շատ հետաքրքրում է, թե ով է իր կողքին, քան, թե ով է իր դիմաց:
Հայոց բանակն ուժեղ է, որովհետև հայ զինվորը գիտակցում է, որ ինքը գոյություն չունի առանց Հայաստանի:
Հայոց բանակը հաղթում է, որովհետև հայ զինվորն այսօրվա մարտահրավերն օգտագործում է վաղվա ճակատամարտում իր կողքի ընկերոջ հետ Հայաստանի արժանապատիվ կյանքը երաշխավորելու համար …
Հ.Գ. Նրանք, ովքեր կասկածում կամ այլ կերպ թուլացնում են բանակը, թող ուշադիր նայեն հայ զինվորի աչքերին»: