«Բազմաթիվ ազնիվ մարդիկ կարող են հավատալ այս միֆերի լեգիտիմությանը, առանց գիտակցելու, որ դրանց հիմքում՝ պետության ապամոնտաժումն է ու հայ ժողովրդի որպես մշակութային ամբողջություն քայքայումը»․ Կարպիս Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Բազմաթիվ ազնիվ մարդիկ կարող են հավատալ այս միֆերի լեգիտիմությանը, առանց գիտակցելու, որ դրանց հիմքում՝ պետության ապամոնտաժումն է ու հայ ժողովրդի որպես մշակութային ամբողջություն քայքայումը»․ Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից․

«Իշխանական պրոպագանդայի կեղծ թեզերը, որոնք ամեն օր քարոզվում են ու քայքայում հանրային կառույցը․

ա/ Մենք բանակ չենք ունեցել

բ/ Արցախն էն գլխից հանձնված էր

գ/Ռուսաստանը Հայաստանի թշնամին է

դ/Հայաստանն ու Արցախը չեն հաղթել 1992-94 թթ․-ի պատերազմում

ե/Հայերը ցեղասպանվել են, քանի որ դավաճանել են թուրքերին՝ համագործակցելով ռուսների հետ

զ/Ղարաբաղյան շարժումը արհեստական կեղծ գործընթաց էր՝ Մոսկվայի կամ ԿԳԲ-ի կողմից հրահրված։

է/ Ղարաբաղի հարցը մարդու իրավունքների խնդիր է

Սրանք շատ պարզ և միևնույն ժամանակ ազդեցիկ ու հավաստի թվացող թեզեր են։ Բազմաթիվ ազնիվ մարդիկ կարող են հավատալ այս միֆերի լեգիտիմությանը, առանց գիտակցելու, որ դրանց հիմքում՝ պետության ապամոնտաժումն է ու հայ ժողովրդի որպես մշակութային ամբողջություն քայքայումը»։



Նման նյութեր