«Երեկ զոհված Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավոր հատվածում բարդ մարտական խնդիր է լուծել»
Advertisement 1000 x 90

«Երեկ զոհված Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավոր հատվածում բարդ մարտական խնդիր է լուծել»

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել՝ հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն:

Խնդիրն իրականացվեց, սակայն, ցավոք, Գեղամի կյանքի գնով:

Գեղամ Մանուկյանը գիտակցված գնացել է այդ քայլին, որովհետև իր գործը շատերին էր կյանք տալու:

Պատասխանատվության բարձր զգացում ծառայության նկատմամբ՝ երկրի անվտանգության ապահովման գործում. սա, առանց չափազանցության, հատուկ է միայն հայ սպային»:



Նման նյութեր