Սասուն, բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը․ Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

Սասուն, բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը․ Էդուարդ Շարմազանով

Սասուն, բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչու՞ էիր մինչեւ 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Դու չէի՞ր ՀՀԿ խորհրդի նիստերում ու ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրում ՀՀ նախագահի թեկնածու։

Բա դու, որպես «բանակի կարկառուն նվիրյալ», ինչու՞ էիր 1999-ից մինչեւ  2008 մնացել Սերժի ու ՀՀԿ -ի կողքը։

Բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը, Սասուն։

Այդ տեսակը ոչ կուսակցություն ունի, ոչ՝ առաջնորդ, ոչ՝ սկզբունք։

Այդ տեսակը «ելել է շալակն աշխարհի»։

Բայց Հայկը հաղթելու է ոսոխ բելին, Սասուն, չկասկածես»։



Նման նյութեր