
Նախորդ ամսվա ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի ազգային գրասենյակ ահազանգել են բնակիչներ Արաբկիր ու Աջափնյակ համայնքներից: Ահազանգողները տեղեկացրել են, որ իրենց տուն են այցելել անծանոթ անձինք, ներկայացել են որպես Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցներ և խոստացել են, որ Վորլդ Վիժն կազմակերպությունը կվճարի իրենց կոմունալ վճարները` այդպիսով իսկ անհիմն հուսադրելով և անհանգստություն պատճառելով բնակիչներին:
Վորլդ Վիժն Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ երբեք չի ունեցել և այժմ ևս չունի նման ծրագիր, որի շրջանակներում դրամական օգնություն է տրամադրում բնակիչներին: Ավելին` Վորլդ Վիժնի աշխատակիցները միշտ այցելություններ են կատարում իրենց անձը հաստատող աշխատանքային անվանաքարտերով` նախապես տեղեկացնելով այցելության մասին:
Խորապես անհանգստացած լինելով ստեղծված իրավիճակով` Վորլդ Վիժն Հայաստանը հաղորդում է տվել տեղի ունեցած զանգերի մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մալաթիայի բաժիններ:
Վորլդ Վիժն Հայաստան