Nokia-ն և Samsung-ը ստորագրել են 5G արտոնագրային պայմանագիր
Advertisement 1000 x 90

Nokia-ն և Samsung-ը ստորագրել են 5G արտոնագրային պայմանագիր

Nokia-ն Samsung-ի հետ ստորագրել է հինգերորդ սերնդի բջջային ցանցի տեխնոլոգիայի արտոնագրային խաչաձև լիցենզավորման պայմանագիր: Ըստ իր պայմանների՝ Samsung-ն իր սմարթֆոններում կօգտագործի Nokia տեխնոլոգիաները՝ 5G ցանցերի համար, որոնք դրա դիմաց կստանան հոնորարներ։

Համաձայնագիրը կնքվել է մի քանի տարով, սակայն դրա պայմանները, ստույգ ժամկետները և լիցենզիայի վճարների չափը չեն հաղորդվում։ Nokia-ի և Samsung-ի նախկին համանման պայմանագրի ժամկետը լրացել է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։

Nokia-ի 5G արտոնագրերի պորտֆելը ներառում է 4500 արտոնագիր: Ընկերությունը 2000 թվականից ի վեր ավելի քան 130 միլիարդ եվրո է ներդրել արտոնագրերի և մշակումների մեջ: Իր հերթին՝ Samsung-ն աշխարհում առաջինն էր, որը թողարկեց սմարթֆոն հինգերորդ սերնդի ցանցերի համար (Galaxy S20) և այժմ հանդիսանում է 5G-ով սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարներից մեկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2022 թվականին International Business Machines Corporation-ը կորցրել է իր առաջին տեղը ԱՄՆ-ում մեկ տարում ստացված արտոնագրերով` առաջատարը կորցնելով Samsung-ին, որը 2022 թվականին ստացել է 8513 արտոնագիր։

Ընկերությունը, մի քանի տարի է՝ արտոնագրերի քանակով երկրորդ տեղում է՝ 2017 թվականից ի վեր տարեկան ներկայացնելով ավելի քան 8000 հայտ։ Ամենից հաճախ Samsung-ը ստացել է վիզուալ ցուցադրման համակարգերի և ձայնային հաղորդակցության արտոնագրեր:

Սիրարփի Աղաբաբյան