Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. փորձ է կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտներ մի շարք քաղաքներում (այդ թվում Թավրիզ, Սպահան), այդ թվում՝ Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Իրանը պաշտոնապես հաստատել է հարձակման փորձը և նշել, որ անօդաչուները խոցվել են հակաօդային համակարգի կողմից և զոհեր չկան։
Թեև այս պահին համաշխարհային մեդիայում շրջանառվում են տեղի ունեցածի բազմաթիվ վարկածներ, այդ թվում՝ Իսրայելի կողմից Իրանի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկ, սակայն խոսել լիարժեք պատկերի մասին դեռ վաղ է, պատերազմի մասին՝ ևս։
Սակայն նաև հստակ է երկու բան։
Առաջին. մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ, որը անխուսափելիորեն ազդելու է կամ գուցե ընթանալու է մեր տարածքում։ Այս հարձակումը այդ պատերազմի ազդանշաններից հերթականն է։
Երկրորդ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության վրա՝ բացասական իմաստով։ Այլ բառերով՝ ինչքան թուլանա Իրանը, այնքան թուլանալու է Հայաստանը և հատկապես Սյունիքը։
Այնպես որ գիշերը տեղի ունեցածը ևս մեկ մտահոգիչ ազդանշան է»։