Կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար
Advertisement 1000 x 90

Կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը:

«Մասնավորապես, առաջարկվում է հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը:  Սա ևս մեկ երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի աշխատողների համար»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։



Նման նյութեր