2023 թ.-ին սուրբ Վալենտինի օրը (փետրվարի 14) ամերիկացիների ընդհանուր ծախսերը կարող են աճել մինչև 25,9 միլիարդ դոլար՝ 2022 թ.-ի 23,9 միլիարդ դոլարի համեմատ. դա ռեկորդային ցուցանիշներից մեկը կդառնա այդ ծախսերի հաշվարկի սկզբից ի վեր, վկայում Է ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) հարցումը: Տեղեկացնում է «Интефакс» գործակալությունը: Հարցվածների կեսից ավելին (52%) նախատեսում Է նշել սուրբ Վալենտինի օրը և պատրաստ է դրա վրա միջին հաշվով ծախսել 192,80 դոլար. դա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է 2004 թ.-ին հաշվարկներ կատարելուց ի վեր:
2022 թ.-ի միջին ցուցանիշը կազմել Է 175,41 դոլար։ Այն դեպքում, երբ գործընկերների և ընտանիքի անդամների համար պլանավորված ծախսերը մնացել են անցյալ տարվա մակարդակին, բազմաթիվ սպառողներ այս տարի ցանկանում են ուրախացնել ընկերներին, գործընկերներին, համադասարանցիներին, ուսուցիչներին և նույնիսկ ընտանի կենդանիներին, նշում է NRF-ը: Նվերների համար ամենից շատ պատրաստ են ծախսել 35-ից 44 տարեկան հարցվածները. այս տարիքային խմբում միջին ծախսերը, ինչպես սպասվում Է, կկազմեն 335,71 դոլար: