Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են 2 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։