Բլոգեր Փոփի Բեյլին նկարահանել է իր 11 ամսական որդու շքեղ զգեստապահարանն ու զայրացրել օգտատերերին։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է նրա TikTok-յան օգտահաշվում։
Կինը պատմել է, որ երեխայի ծնվելուց առաջ ինքն իրեն խոստացել էր դիզայներական հագուստ չգնել նրա համար։ Սակայն տղայի ծնվելուց հետո նա դրժել է այս խոստումը։ Այսպիսով, հրապարակված կադրերում մայրը ցույց է տվել որդուն՝ իտալական Moncler ապրանքանիշի 300 ֆունտ արժողությամբ բաճկոնով և 215 ֆունտ արժողությամբ սպորտային կոստյումով: Բացի այդ, օգտատիրոջ որդին կրել է 30 ֆունտ արժողությամբ կոմբինեզոն։
Հավաքածուի մեջ էին նաև Nike սպորտային կոշիկներ՝ 55 ֆունտ ստերլինգ, Hugo Boss-ի մարզահագուստ՝ ավելի քան 100 ֆունտ ստերլինգ, Kenzo-ի սվիտեր՝ 48 ֆունտ ստերլինգ և ջոգերներ՝ 91 ֆունտ ստերլինգ արժողությամբ:
Տեսանյութը հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիտում։ Համացանցի օգտատերերը կիսվել են իրենց կարծիքով մեկնաբանություններում: «Ինչու՞ երեխան ունի Moncler», «Կարող էիք այդ գումարը դնել բանկային հաշվում և տալ որդուն, երբ նա մեծանա», «Ավելի լավ կլինի խնայողությունները թողնել ապագայի համար, քան զվարճացնել ձեր ունայնությունը տղայի հաշվին»,- գրել են նրանք։