Մի լուսանկարի պատմություն. Հակոբ Բերբերյան
Advertisement 1000 x 90

Մի լուսանկարի պատմություն. Հակոբ Բերբերյան

Facebook-ում արդեն մեկ օր է, հայտնվել է մի լուսանկար, որը, կարելի է ասել, ցնցել է բոլորին: Լուսանկարն արդեն իսկ Facebook-ի 1715 օգտատերերի կողմից հավանության է արժանացել: Լուսանկարը տպագրվել է «Դե ֆակտո» ամսագրում:

Լուսանկարի հեղինակ Հակոբ Բերբերյանը ներկայացնում է նկարի պատմությունը.

Լուսանկարը 1999թ. հուլիսին եմ նկարել: Հենց այն օրը, երբ ՀՀ երկրորդ նախագահն իր կնոջ հետ Հայաստան վերադարձան արտասահման կատարած առաջին այցից: Ասեմ, որ դա բոլորովին պատահական լուսանկար էր: Զուր չեն ասում, որ պատահականությունը հանդիպում է միայն այն մարդուն, ով ամենաշատն է պատրաստ դրան, իսկ ինձ մոտ էլ այդ օրը պատրաստակամություն կար: Նախագահի` Հայաստան ժամանելուց երկու ժամ առաջ ինձ ասացին, որ պետք է գնամ օդանավակայան` լուսանկարելու: Երբ արդեն նշված վայրում էի, նկատեցի, որ բոլոր լուսանկարիչները սովորական դիրքերում են` կանգնած: Ես էլ որոշեցի նկարելիս գլուխս գետնին մոտ պահել: Բոլորը զարմացած ինձ էին նայում, թե ինչ եմ անում կիսապառկած վիճակում:

Վերջապես ինքնաթիռը վայրէջք կատարեց և այնտեղից դուրս եկան նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տիկին Բելլա Քոչարյանը և ուղեկցորդուհին, ում հագին կարճ կիսաշրջազգեստ կար: Այդ պահին էլ սարսափելի քամի սկսվեց, կարծես գրված սցենար լիներ հատուկ ինձ համար: Ես, ժամանակ չկորցնելով, անմիջապես լուսանկարեցի:

Չէ՞ որ կյանքում ոչ մի ակնթարթ չի կրկնվում: Հաջորդ առավոտյան ես տեսա մյուս լուսանկարիչների աշխատանքները, որոնք ինձ հետ էին այդ օրը, և հավատացեք, ոչ մեկի մոտ չտեսա այդ կադրը:

Իսկ խմբագրությունում ինձ բոլորը շհնորհավորանքներով դիմավորեցին: Այնքան գովասանքի խոսքեր լսեցի, որ նույնիսկ վատ զգացի ինչ-որ տեղ, քանի որ ցավալի է, որ հաջողված նկարներ շատ քիչ են լինում: Ուղեկցորդուհու կողմից էլ դեռևս բացասական արձագանքներ չեն եղել: Նկարն իսկապես հաջողվել էր, այդ մասին էին վկայում բազմաթիվ գովասանքի խոսքեր:

Լուսանկարը` Հակոբ Բերբերյանի