Samsung-ը ներկայացրել է դյուրակիր համակարգիչների համար ճկուն էկրանի առաջին նախատիպը
Advertisement 1000 x 90

Samsung-ը ներկայացրել է դյուրակիր համակարգիչների համար ճկուն էկրանի առաջին նախատիպը

Ծալվող էկրաններն այսօր այլևս նորություն չեն, օրինակ՝ Samsung ընկերության Fold և Flip ծալվող էկրանով բջջային հեռախոսները։ Իհարկե, սկզբում էկրաններն այնքան էլ հուսալի չէին, սակայն մի շարք բարելավումներից հետո այս տեխնոլոգիան սկսեց արդարացնել սպասելիքները։

Այժմ CES 2023-ի տաղավարում Samsung-ը ցուցադրել է Flex Hybrid ծալվող էկրանի նախատիպը, որը նախատեսված է արդեն դյուրակիր համակարգիչների վրա տեղադրելու համար։

Նման էկրանների ստեղծման նպատակը օգտատերերի սպառողական կիրառման հարմարավետության բարձրացումն է լիովին նոր մակարդակի վրա։ Ներկայացված կոնցեպտում 10,5 դյույմ անկյունագծով էկրանը անհրաժեշտության դեպքում կարող է մեծացվել մինչև 12,4 դյույմ՝ աջ հատվածում առաջ քաշվող մասի շնորհիվ:

Նոր էկրանի մանրամասն բնութագրերը դեռևս հասանելի չեն, սակայն այն փաստը, որ էկրանը ցուցադրվել է Լաս Վեգասում տեղի ունեցած համաշխարհային տեխնոլոգիական ցուցահանդեսում, որոշակի հույս է տալիս, որ շուտով ծալվող էկրանով նոթբուքերը կհայտնվեն վաճառասրահներում։

Հրապարակման պատրաստեց ita.am