Ցանկացած պաշտոնյա, դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
Advertisement 1000 x 90

Ցանկացած պաշտոնյա, դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով

Ադրբեջանը ոչ թե ազատագրել,այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել.

«Ադրբեջանն ագրեսոր եւ օկուպանտ պետություն է։

Ադրբեջանը ոչ թե ազատագրել,այլ օկուպացրել է Շուշին,Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։

Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ,ՌԴ,Ֆրանսիա/վրա ,երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։

Որեւէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։

Այն ՄԱԿ-ի նպատակներից է։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։

Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։

Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։

Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա,որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»։