ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Advertisement 1000 x 90

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Փետրվարի 2-ին, ժամը 19:06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 146-րդ կմ-ին «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 2 մ սահել և բախվել բետոնե արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: