Փետրվարի 2-ին ժամը 21:00-ին «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտ քաղաքի 26-ամյա բնակչուհի Ա. Գ.-ն և իր 2-ամյա որդի Ս. Բ.-ն:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած շրջբաժնի պետի տեղակալ Ա.Հայրապետյանը պարզել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի 25-ամյա բնակիչ Ա.Ա.-ն 0.169 մգ/լ ոչ սթափ վիճակում վարելով «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 83 շենքի դիմացի ճանապարհահատվածում վերջիններիս վրաերթի է ենթարկել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հանցավորության, այդ թվում՝ անսթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործող վարորդների դեմ պայքարը, դժբախտ ելքով դեպքերն ու պատահարների նվազեցնելու ուղղությամբ: