«ԱԺ-ում հնչած հայտարարություններից որոշները խիստ վտանգավոր են». Գայանե Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«ԱԺ-ում հնչած հայտարարություններից որոշները խիստ վտանգավոր են». Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեր քաղաքական, հասարակական ընդդիմադիր էլիտան ցավոք ոչ մի կերպ չի տարանջատում իշխանությանը քննադատելու, դատափետելու, գանահարելու (ավելի կոշտ ու կոպիտ ժարգոնային բառեր կարող եք ընկալել), ԲԱՅՑ այդ ընթացքում ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ, պետությանը ՉՎՆԱՍԵԼՈՒ սահմանը։

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ընթացքում հնչած հայտարարություններից որոշները խիստ վտանգավոր են, հատկապես այն իրավիճակում, երբ մենք միջազգային իրավական լուրջ գործընթացների փուլում ենք ու ԱՄԵՆ բառն ու քաղաքական մեղադրանքը հետագայում մեր դեմ է օգտագործվելու, գործող իշխանությունից ազատվելու մոլուցքը չպետք է կուրացնի այնքան, որ այս սահմանը չընկալվի։

Վտանգավոր ու խիստ վնասակար հայտարարություններ արվում են հաճախ նաև իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, դրանք ևս ազդում են միջազգային իրավական գործընթացների վրա, չգաք քարոզ կարդաք, թե բա իրենք և այլն…
Հ.Գ. Բարեբախտաբար այս լսումները տեղի ունեցան ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի լսումներից հետո, այլապես էապես նվազեցնելու էր մեզ համար դրական ելքի հնարավորությունները։

Բայց, դեռ տարբեր հարթակներում անհրաժեշտ է լինելու այս խնդիրը բարձրացնել ու այսօր մի ողջ արսենալ են նվիրել թշնամուն մեր դեմ կիրառելու…»:



Նման նյութեր