
Փետրվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց թաղամասի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրի 3-րդ կուրսի սան, կապիտան Գագիկ Առաքելյանի օգնությամբ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։