Նիդերլանդներում գոմաղբով աշխատող նորարարական էկոտրակտոր է ստեղծվել
Advertisement 1000 x 90

Նիդերլանդներում գոմաղբով աշխատող նորարարական էկոտրակտոր է ստեղծվել

Հոլանդական New Holland Agriculture ընկերությունը ներկայացրել է տրակտոր, որն աշխատում է գոմաղբով։ Տրակտորն ստացել է T7 Methane Power LNG անվանումը։ Վառելիքի արտադրության նման տեխնոլոգիան մշակվել է Bennamann ընկերության հետ համատեղ։ Դրա էությունը հետևյալն է՝ գոմաղբը հավաքում են մեծ անոթում, որտեղ անաէրոբ միկրոօրգանիզմների օգնությամբ այն վերածվում է մեթանի բարձր պարունակությամբ կենսագազի։

Այնուհետև կենսագազը զտվում է, ինչից հետո ստացվում է կենսամեթան, որը կարող է օգտագործվել որպես վառելիք: Այն կարելի է անմիջապես այրել կամ վերածել սեղմված բնական գազի (liquefied natural gas)՝ պահեստավորելով այն տարաների մեջ -162°C ջերմաստիճանի պայմաններում, ինչից հետո այն կարելի է վաճառել կամ օգտագործել հատուկ շարժիչների համար:

Այն, ինչ մնում է վերամշակումից հետո, կարող է վերածվել պարարտանյութի։ Ըստ հեղինակների, մեթանի օգտագործումը վառելիքի արտադրության մեջ շատ կարևոր է, քանի որ առաջիկա 20 տարում այն ​​կարող է 80 անգամ ավելի մեծացնել գլոբալ տաքացման գործընթացը, քան CO2-ը։

Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական կենդանիների արտաթորանքը զգալի ներդրում ունի գլոբալ տաքացման գործում։ Այո, գոմաղբից կենսավառելիքի այրման գործընթացը նույնպես արտանետում է CO2, բայց հաշվի առնելով, որ դա էապես կնվազեցնի հանածո վառելիքի (ածուխ, նավթ և գազ) օգտագործումը` շրջակա միջավայրի վրա նման ազդեցությունների համագումարը կարելի է ավելի քան դրական համարել։

Հրապարակման պատրաստեց ita.am