5 օգտակար ծառայություն Google-ից, որոնց մասին ոչ բոլորը գիտեն
Advertisement 1000 x 90

5 օգտակար ծառայություն Google-ից, որոնց մասին ոչ բոլորը գիտեն

Google  միայն որոնողական համակարգ, Gmail-ը  և YouTube-ը չէ: Այս անվան հետ են կապված տասնյակ նախագծեր, որոնք հայտնի են ոչ բոլորին:  Ձեզ ենք ներկայացնում Google-ի 5 ծառայություն, որի մասին քչերը գիտեն:

 

1. Google Authenticator

Ձեր հաշիվների պաշտպանության համար միայն գաղտնաբառերը քիչ են: Այդ իսկ պատճառով սոցիալական ցանցերը և այլ ծառայություններն  օգտվում են պաշտպանության հավելյալ մեթոդներից:

Google Authenticator-ն այդ մեթոդներից մեկն է: Ծառայության միջոցով հնարավոր է ստեղծել պաշտպանության լրացուցիչ կոդեր: Եթե դուք վախենում եք  ձեր անվտանգության համար, ապա  ձեր հաշիվներում օգտագործեք Google Authenticator-ը:

2. Google Alerts

Google Alerts-ը հայտնում է այն նոր հրապարակումների մասին, որտեղ կան օգտատերերի կողմից նշված բառերը կամ արտահայտությունները:

Դուք միաժամանակ կարող եք ընտրել մի քանի պարամետրեր՝ բառերը, արտահայտությունները, աղբյուրը, թեման, լեզուն, և այլն:

Google Alerts-ի օգնությամբ դուք բաց չեք թողնի ձեզ հետաքրքրող նորությունները:  Եթե դուք հասարակական գործիչ եք, ապա կարող եք հավաքել տեղեկատվություն հենց ձեր մասին:

3. Google Fonts

Google Fonts-ում վեբ-դիզայներները կարող են գտնել իրենց ցանկացած յուրահատուկ տառատեսակները:  Օգտագործելու համար կարող եք բռնել այս տառատեսակները, կամ կցել համապատասխան ծառայությանը:

 4. Think with Google

Think with Google ինֆորմացիոն ռեսուրսը ծանոթացնում է այցելուներին տարբեր հարցումների արդյունքներին, հետազոտություններին, տրենդներին, գաղափարներին, ինչպես նաև թվային մարքետինգի գաղտնիքներին:

Իհարկե, այստեղ նյութեր կարող եք գտնել հիմնականում հենց այս ընկերության մասին:

Այս ռեսուրսում դուք կգտնեք պատմություններ ընկերության ներկայացուցիչների  մասին և կարող եք կարդալ հարցազրույցներ այլ մեծ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

5. Google Primer

Այս հավելվածի միջոցով Google-ը մարքետոլոգներին օգնում է ծանոթանալ նոր մասնագիտական գործիքների և տենդենցների հետ:

Այստեղ կարող եք գտնել նյութեր կոնտենտ-մարքետինգի, անալիտիկայի, համացանցային գովազդի և ռազմավարության մշակման մասին:

Հավելվածի միջոցով կարող եք ոչ միայն ծանոթանալ նյութերին, այլև բեռնել այն ձեր սմարթֆոններ և ուսումնասիրել օֆլայն:

Սիրարփի Աղաբաբյան