Մի քանի տարի անց չինական հիպերլուփ գնացքը կդառնա աշխարհի ամենաարագ ցամաքային տրանսպորտի տեխնոլոգիան:
Ըստ South China Morning Post պարբերականի՝ Չինաստանում առաջին անգամ հաջողությամբ փորձարկվել են գերարագ վակուումային գնացքի նախատիպ։
Փորձարկումն իրականացվել է գերհաղորդիչ Maglev փորձարկման գծում՝ Դատուն քաղաքում։ Ներկայումս գնացքի առավելագույն արագությունը հասել է 50 կմ/ժ-ի, սակայն նախագծի հեղինակները նպատակ ունեն ոչ հեռու ապագայում հիպերլուփ գնացքով ուղևորներ և բեռներ տեղափոխել 1000 կմ/ժ կամ ավելի արագությամբ։
Եթե նախագիծը ընթանա ըստ պլանի, ապա չինական վակուումային գնացքը կդառնա աշխարհի ամենաարագ ցամաքային տրանսպորտի տեխնոլոգիան: Հաստատությունը, որտեղ գնացքները փորձարկվում են, կառուցվել և շահագործվում է կապալառու China Aerospace Science and Industry Corporation-ի (CASIC) կողմից: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ առաջին փորձարկումներն անցել են բավականին հաջող և արդարացրել են սպասումները։
Այնուամենայնիվ, գնացքի փորձարկման համար կառուցված խողովակի երկարությունը ընդամենը երկու կիլոմետր է։ Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի տարիներին այն հասցնել 60 կմ-ի։
Ներկայումս աշխարհի ամենաարագընթաց գնացքները ուղևորափոխադրումներն իրակացացնում են մոտ 350 կմ/ժ արագությամբ: Ավելի բարձր արագությունը կավելացնի երկաթուղու մաշվածությունը և էներգիայի սպառումը՝ օդի դիմադրության պատճառով:
Հիպերլուփ գնացքի տեխնոլոգիան վերացնում է շփումը, որից առաջանում է ռելսերի մաշվածությունը, իսկ վակուումային խողովակը նվազեցնում է օդի դիմադրությունը:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը