Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Reno-ն ու Nissan X-Trail-ը․ կա վիրավոր
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Reno-ն ու Nissan X-Trail-ը․ կա վիրավոր

Այսօր` փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 18։30-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail և Reno մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Reno-ի վարորդը և Երևանի գնդի պարեկները։ Վթարի փաստով Շ․ Խաչատրյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Nissan X-Trail-ի վարորդն է։

Ավտոմեքենաների բախման հետևանքով Nissan X-Trail-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը (սվետաֆոր):