
Փետրվարի 6-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 13/3 հասցեում գտնվող մանկապարտեզում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: