Apple-ը նախատեսում է թողարկել սմարթֆոնի բոլորովին նոր մոդել՝ Ultra, որն ավելի թանկ կլինի, քան iPhone Pro Max-ը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ այս պահին Apple-ը դիտարկում է նոր մոդելի թողարկումը, որը կգլխավորի iPhone-ի ողջ շարքը։
Ենթադրվում է, որ սմարթֆոնը կարող է հայտնվել 2024 թվականին։
Այս պահին հայտնի չէ, թե ինչով կտարբերվի այս պրեմիում մոդելը մյուս iPhone-ներից։ Այնուամենայնիվ, գործակալության աղբյուրներն ասում են, որ այն հավանաբար կունենա բարելավված տեսախցիկ, ավելի արագ չիպ և նույնիսկ ավելի մեծ էկրան: Կարող են նաև ավելացվել ավելի ժամանակակից հնարավորություններ:
Bloomberg-ը նշում է, որ Apple-ը կարող է կա՛մ թողարկել առանձին սմարթֆոն, կա՛մ վերանվանել Pro Max մոդելը, կա՛մ պարզապես ավելացնել Ultra անվանմանը, որն էլ ավելի կթանկացնի այն։
Ներկայումս Apple-ից պաշտոնական հաստատում չկա Ultra-ի թողարկման վերաբերյալ: