Ոչ սթափ վիճակում 3 քաղաքացիներ վիճել են պարեկների հետ, հայհոյել, ապա ծեծել նրանց․ կա քրգործ
Advertisement 1000 x 90

Ոչ սթափ վիճակում 3 քաղաքացիներ վիճել են պարեկների հետ, հայհոյել, ապա ծեծել նրանց․ կա քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 3 անձի կողմից ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի վար­չական շենքի պարեկային ծառայության համար նախատեսված աշխատասենյակում Տաշիր քաղաքի 31 և 33-ամյա և Սարատովկա բնակավայրի 28-ամյա բնակիչները, գտնվելով ոչ սթափ վիճակում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր պարեկի կողմից իրենց ընկերոջը տրանս­պոր­տային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վարչա­կան իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելուն խոչընդոտելու նպա­տա­կով, սկսել են վիճաբանել հիշյալ պարեկի և վիճաբանությանը միջամտող մեկ այլ պարեկի հետ։ Վերջիններիս հասցեին նրանք հնչեցրել են հայ­հո­յանք­ներ, այնուհետև բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին:

Հա­րու­ցված հանրային քրեա­կան հե­տապն­դման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: