Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելը ՀՀ իշխանությունների և ԹԱՖԿ-ի միջև վասալական հարաբերությունների գործնական ապացույց է. Այվազյան
Advertisement 1000 x 90

Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելը ՀՀ իշխանությունների և ԹԱՖԿ-ի միջև վասալական հարաբերությունների գործնական ապացույց է. Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսպիսով, Թուրքիայի և Ադրբեջանի Ֆաշիստական Կոնֆեդերացիան (այսուհետև՝ ԹԱՖԿ), շարունակելով Արցախի պաշարումը, փակելով Հայաստանից Արցախ մարդասիրական օգնության բոլոր (այդ թվում՝ օդային) ճանապարհները, միաժամանակ Հայաստանից ստանալու է մարդասիրական օգնություն, իմա՝ հարկ ու տուրք։ Սա ոչ այլ ինչ է, քան ՀՀ իշխանությունների և ԹԱՖԿ-ի միջև վասալական հարաբերությունների գործնական ապացույց։

ՀՀ կոլաբորացիոնիստական կառավարությունն թուրքերին պարզ լեզվով ասում է հետևյալը. «Դուք կարող եք Արցախի հայությանը, ներառյալ կանանց, երեխաներին ու ծերերին մատնել սովի ու ցրտի, զրկել նրանց կրթությունից, աշխատանքից, ազատ տեղաշարժից, օրվա հացը վաստակելու հնարավորությունից, բայց մենք, ահա, ձեզ հայ ժողովրդի գումարներով ծառայություններ կմատուցենք, այդ թվում՝ մարդասիրական օժանդակություն»։

Կապիտուլյացիան հենց այսպես է լինում»։

 



Նման նյութեր