Ուրեմն, Շիրակի մարզի պատգամավորներից մեկը` Emma Palyan ֊ ը , հազարից մեկ ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից և ոչ ավե՜լ, ոչ պակաս, հաթաթա է տվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին…
Աստված իմ, անգամ նախադասությունը գրելուց սարսուռ ապրեցի …
Այ Էմմա ջա՜ն , այ հորդ Աստծուն մեռնեմ, այ մաաարդ, ախր դու առհասարակ ո՞ր իրավունքով ես քեզ թույլ տվել դա անել ու լավ գոնե էդքան էլ չես մտածել, որ էդքա՜ն լռել էիր, քո համար տարիները գլորեիր, հինգ տարիդ լրանար գոնե բարձր թոշակ կստանայիր …
Տո քեզ պե՞տք էր նման թեմայի մեջ մտնեիր… Ախր, չես էլ հասկացել Սրբազանի ասածը, այլապես կգնայիր եկեղեցի, մի հատ մոմ կվառեիր, հետո կգտնեիր սրբազանին ու շնորհակալություն կհայտնեիր, որովհետև անգամ էս ծանր պայմաններում, երկիրը կործանման հասցնելու պարագայում, որ կարող էր ձեզ նոզովվել, դա չի արել և մնացել է իր հոգևոր բարձրության վրա(վայ ձեզ, )…
Ժողովրդի նզովքից չեք պրծնի, սուս մնացե’ք …
Մեկ էլ, գիտեմ, որ քո սենյակից Արցախը շա՜տ հեռու է ու չի երևում, հավանաբար քարտեզի վրա էլ տեղը չես գտնի, տեղեկացնեմ, որ արդեն 59 օր շրջափակման մեջ է 120000 ից ավել մարդ, որ արդեն 59 օր է արցախցի երեխաները դպրոցից ու մանկապարտեզից են զրկված, որ արդեն 59 օր է արցախցիները կյանքի կռիվ են տալիս …
Մարդ ես, կարող է մի տեքստ էլ խնդրես էդ թեմայով մեկը գրի, թեկուզ ամբիոնից կմկմաս էլ, էլի խնդիր չէ …
Բայց մի բառ ասա, վերջապես մի թղթի կտոր ունես, որի անունն է մեծն ՄԱՆԴԱՏ …
#ՏեսնիսԱշխարհըԸնչիԷԷսքանԾուռ …
Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից