Միջազգայնագետ Վահագն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «12.12.22-ից Արցախի շարունակվող շրջափակման արդյունքում մայրս չկարողացավ Ամանորը իր զավակների հետ դիմավորել Երևանում: Կարմիր խաչի ընկերության միջոցով այս շաբաթ նա վերջապես հասավ Երևան: Արմատներով Արցախից, մայրս 2019թ.-ից առ այսօր ջութակ է դասավանդում Ստեփանակերտում գտնվող երաժշտական դպրոցում: Դպրոցը գտնվում էր Շուշիում, և 44-օրյա պատերազմից հետո այն վերաբացվեց Ստեփանակերտում: Մայրս, իր 74 տարեկան հասակում, վճռական է կրկին վերադառնալու Ստեփանակերտ` շարունակելու աշխատանքը: Մենք չունենք այլընտրանք, քան լինել զգոն, համախմբված ու հետևողական»:
«Կարմիր խաչի ընկերության միջոցով մայրս վերջապես հասավ Երևան․․․ Մենք չունենք այլընտրանք, քան լինել զգոն, համախմբված ու հետևողական»․ Վահագն Վարդանյան
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ