«2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում շատ նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել». Արտակ Մարկոսյան
Advertisement 1000 x 90

«2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում շատ նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել». Արտակ Մարկոսյան

Սոցիոլոգ Արտակ Մարկոսյանը գրում է.

«2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում շատ նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել։ 1991 թվականից ի վեր առաջին անգամ ՀՀ մշտական բնակչության թիվն ավելացել 15.4 հազար մարդով, ընդ որում դա ձևավորվել է դրական բնական հավելաճի` 9.5 հազար մարդ և դրական միգրացիոն սալդոյի` + 5.9 հազար մարդ արդյունքում։

Թեև 2012 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը ևս աճել էր 5.5 հազար մարդով, սակայն այն ձևավորվել էր բնական հավելաճի հաշվին` +14.9 հազար մարդ, իսկ միգրացիոն սալդոն բացասական էր եղել 9.4 հազար մարդով»։



Նման նյութեր