Փետրվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ից 07։30-ն ընկած ժամանակահատվածում Նոր Եդեսիա գյուղի բնակիչ 40-ամյա Ռոման Գ․-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Նոր Եդեսիա գյուղի սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր բարձրությունից, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է «Շլակի հանքի» հարևանությամբ գտնվող ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Ու ճանապարհը սպասարկող ընկերությունը եթե ժամանակին կատարեր աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ, իսկ պատկան մարմիններն էլ նշված հատվածում տեղադրեին երկաթե արգելապատնեշներ, վթարը տեղի չէր ունենա, իսկ մեքենան էլ մերկասառույցի պատճառով չէր հայտնվի ձորում, կբախվեր երկաթե արգելապատնեշներին։