Պարզվում է իրեն սուպեր «ժողովրդավար» ու «լեգիտիմ» համարող կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ամենավտորիտարների շարքին կարելի է դասել` դե պոպուլիզմի մասին չասեմ». Արմեն Հովասափյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պարզվում է իրեն սուպեր «ժողովրդավար» ու «լեգիտիմ» համարող կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ամենավտորիտարների շարքին կարելի է դասել` դե պոպուլիզմի մասին չասեմ». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից.

«Շուրջ մեկ տարի կառավարության նիստերը եղել են իմ տեսադաշտում․ ավելին, այդ մասին պարբերաբար հանդես եմ եկել փոքրիկ դիտարկումներով։ Բերված վիճակագրության մեջ հանգամանալից ուսումնասիրել և առանձնացրել եմ 2022 թվականի կառավարության բոլոր նիստերը։

Պարզվում է իրեն սուպեր «ժողովրդավար» ու «լեգիտիմ» համարող կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ամենավտորիտարների շարքին կարելի է դասել` դե պոպուլիզմի մասին չասեմ։

Ներկայացնեմ ամենպարզ օրինակը՝ 2022 թվականի կառավարության 52 նիստերի օրակարգում ընդգրկված է եղել 2066 հարց, որոնցից զեկուցվել է՝ 163-ը։ Նիստերի ընթացքում, օրակարգից դուրս Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմով է զբաղվել ուղիղ 15 ժ․ 52 րոպե 15 վայրկյան։

Ի դեպ` նիստերի ընթացքին հետևելիս նկատել եմ մի առանցքային էլեմենտ, որը կարմիր գծի նման անցնում է բոլոր նիստերով․ Փաշինյանը խոսում է բոլոր թեմաներից, յուրաքանչյուր զեկուցվող հարցի հետ կապված նա ներկայացնում է իր կարծիքը և հարցը փորձում, իր խոսքերով ասած, «ավելի մատչելի» ներկայացնել հանրությանը, այդ կերպ, սակայն, նա ուղղակի իմիտացիա է անում՝ արհեստականորեն երկարացնելով նիստերի ընթացքը։ Նա իր խոսքում մշտապես փորձում է արձագանքել զեկուցվող հարցերին, յուրաքանչյուր հարց մեկնաբանել յուրովի և իր պոպուլիստական ոճով՝ փորձելով գրեթե ամեն ոլորտում հարցերին տալ որոշակի բացվածք»։



Նման նյութեր