«Անկախ դեպքի պատճառներից, դեպքի մեղավոր ոստիկանները տեղ չունեն իրավապահ համակարգում». Տիգրան Աթանեսյան
Advertisement 1000 x 90

«Անկախ դեպքի պատճառներից, դեպքի մեղավոր ոստիկանները տեղ չունեն իրավապահ համակարգում». Տիգրան Աթանեսյան

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

«Խստագույնս դատապարտում եմ Էրեբունու ոստիկանության բաժնում փաստաբանների վրա հարձակման և ծեծի ենթարկելու դեպքը:

Անկախ դեպքի պատճառներից, դեպքի մեղավոր ոստիկանները տեղ չունեն իրավապահ համակարգում:

Ինձ հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք՝ դատախազությունում և քննչական կոմիտեում մարդ չի մնացել, ով կարող է հասկանալ, որ ոստիկանի կողմից անչափահասի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ գործը (վարույթը) առհասարակ չի կարող քննվել նույն տարածքի քննչականում, էլ չասեմ ոստիկանության նույն բաժնի շենքում?

Պետության անկման հերթական դրվագը»:



Նման նյութեր