Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքում գրել է.
«ԱՆՆԱԽԱԴԵՊ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, դեռևս չի եղել որևէ դեպք, որ ոստիկանները բացահայտ հայհոյեն և բռնություն կիրառեն իրենց մասնագիտական գործն անող փաստաբանների նկատմամբ, այն էլ հենց ոստիկանական բաժանմունքում։ Փաստաբանի նկատմամբ բռնության մեկ դեպք եմ հիշում, երբ 90-ականներին «անհայտ անձանց» կողմից բռնության ենթարկվեց Ռուբեն Սահակյանը, ով հայտնի էր որպես քաղաքական հետապնդվող գործիչների փաստաբան։ Իհարկե, հանցագործները չհայտնաբերվեցին։ Իսկ այսօր ոստիկանների ցինիզմը չափ ու սահման չունի, քանի որ դավաճան իշխանության միակ «պահապան հրեշտակները» նրանք են։ Եվ ի՞նչ եք կարծում, բռնություն գործադրած ոստիկանները կպատժվե՞ն։ Վստահաբար եմ ասում՝ ոչ։ ՆԳ կոչվող նախարարությունը կհայտարարի ծառայողական քննության մասին, կանցնի որոշ ժամանակ և ամեն ինչ կմոռացվի, ինչպես բազմաթիվ այլ դեպքեր։
Հ․Գ․ Առաջարկում եմ ԵՄ-ին, ոչ թե դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, այլ որպես ժողովրդավարության նվիրյալ կառույց, Հայաստանի ոստիկանական բաժանմունքների մոտ»։