«Խուստուփ Թիվի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերելով վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը, գրում է.
«Կարևոր հայտարարություն է, տեսնենք»։
«Մինչեւ հանձնարարականները հնչեցնելը նախ և առաջ մի հայտարարություն. մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստարտիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են լինելու անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում»,- հայտարարել է վարչապետն ու նշելց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցին:
Նշենք, որ մամուլում արդեն իսկ կան հրապարակումներ այդ թեմայով, մասնավորապես Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրգորյանը մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներից մեկի տնօրենին ազատել է աշխատանքից, քանի որ նա պատրաստակամություն չի հայտնել ապրիլյան ընտրություններում աշխատել ՀՀԿ-ի համար և զբաղվել քարոզչությամբ: