Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան գրառումը․
«40 ԵՎ ԱՎԵԼ:
Քաղաքային այգի:
Առավոտյան վազք:
Մաքուր օդին սիրում եմ երբեմն առավոտ գիշերով մարզասրահ վազելու փոխարեն վազել մարսասրահից դուրս՝ դրսում. այգում, մեր թաղում…
Սպորտի մեռած- ասում են մոտիկներս:
Սպորտում եմ, որ ուշ մեռնեմ- անգիր արած պատասխանս է:
Ի՞նչ էի ասում… հա,
Մի աղջիկ ինձնից առաջ անցավ վազքով, ու, քանի որ սովոր չեմ, որոշեցի վազանց անել, որ տեսնեմ՝ էդ ո՞վ է:
Այդ աղջիկը, պարզվեց, 40-անց էր:
Գժվելու բան էր, ջահել: Օրերի հետ հասունացած Հայա‘ցքը մատնեց միայն:
Երեկոյան սրճարան:
հանկարծ «կադրիս» մեջ սիրուն իրան է:
Բարակության հաշվի‘ն չի սիրուն: Հենց ՍԻՐՈՒՆ Է:
Էս ինչ լավիկն է:
Նայում եմ՝ էլի՝ քառասուննացն:
Հա, նրանք ՔԱՌԱՍՈՒՆՆԱՆՑ ԵՆ: Նրանք սպորտային են, կյանքային, ուրախ, մեծ հայացքով, ջահելի աչքերով, կրակ կա, իսկական, կենդանի, հեռախոսներով ու տիկտոկներով չդեգրադացվածի կրակ:
Իրենց երիտասարդության, լավ՝ դեռահասության ժամանակը պատմական 90-ականներն էին. այդ ժամանակ նրանք մի ներշնչով քաշել են ԻՍԿԱԿԱՆ, ԿԵՆԴԱՆԻ, ԲՆԱԿԱՆ կյանքի օդն ու… պահել շունչները: Ու մինչև հիմա թռչում են դրանով: Ոնցոր…ԾԻՏ:
Թռիչքը նրանց համար է. մտքի, մարզասրահի… թռիքչի պես բան լինի:
-Մամ ջուր բեր, էլի:
-Թռա, բալես:
ԲՆԱԿԱՆ: Մոդայիկ են, ու՝ գլոբալիստական տենդենցի մեռած չեն:
Մանիկյու՞ր- բա ո՞նց առանց դրա:
վարսահարդա՞ր, կոսմետոլո՞գ- բա ո՞նց:
Հիմիկվա քառասուննանց սերնդինները «ծիտ»են՝ հետևից թեթև կլորիկությունն էլ հենց նրանց քաղցրության աղնուբիբարն է:
Սա էն սերունդն է, որ մեռել են դիետա պահելով, որ նիհարեն, մինչև եկան կլոր հետևատեղի ժամանակները:
Ցնդելու բան, նրանց դեռահաս դուստրերն ու որդիները լրիվ օք են նրանց իրենց խրջապատ մտցնել:
Լավ են, է, պահում իրենց, «ծիտ» են:
Ամենամոդայիկ ցուցահանդեսներ, համերգ, թատրոն- այստեղ նրանք են, ջահելները բոլորը հիպնոզի տակ են՝ համակարգիչների ու տիկտոկների վրա:
Ցնդելու բան է. 40 պլյուսը նրանց պլյուսն է: Նրանց շնչառությւնը հանդարտ է, հայացքը՝ սառը, սիրտը՝ տաք:
Հայացքը. դա է մատնողը, բայց՝ հենց էդտեղ էլ կրակն է:
Մեջքներն ուղիղ: Իրենք են. դպրոցում հենց իրենց են էդպես չանելու համար պատժել: Հիմիկվաններին ասես մեջքդ ուղիղ՝ դեմոկրատիայով կտա մռթիդ:
40 և ավել՝ և՝ Մեջքների հետևում դրամաներ, կորուստներ, դժբախտություններ… դավաճանություններ, հավես օրեր…
Առաջին սպիտակ մազը, առաջին կնճիռները… դե իրենք դրանք «միմիկական» են անվանում, ու դրա համար միմիկա անգամ չեն շարժում. իրենց տեսածի դիմաց մի ճմիրթն ինչ է որ:
Կնճիռնե՞ր. հա ի՞նչ անենք:
Նրանք դրա համար չեն վազի պլաստիկ վիրաբույժի մոտ: ԻՐԵՆՔ ԷՆ ԲՆԱԿԱՆՆ ԵՆ, հո գիժ չե՞ն: Բա որ վնա՞ս տա:
Չնայած՝ առավոտ-երեկո կրեմչիկները չէին խանգարի: Ամենաթանկանոցներից ունեն. չկասկածեք:
Մազերն էլ են ներկում:
Մի օր թխահեր, մի օր բլանդինկա: Հա, էս էն փոփոխություն սիրող աղջիկն ա՝ էէէէն՝ 90-ականների, որ դասերը մոմի լույսով էր անում, մազերն էլ մոմի վրա տաքացրած մատիտով գանգրացնում:
Իրենք տան լույսն են. մոմի պես կանգնած են տնեցիքի համար. Ֆասթ ֆուդ? էդ ի՞նչ ա. իրենք ամեն մեկի համար իրենց սիրածը կսարքեն: Դժվար չի: Չէ, հաստատ:
Ի՞նչ KFC:
Նրանք էքստրավագանտ են հագնվում: Ու դախ չեն երևում. դախ՝ կարելի է երևալ ջահել ժամանակ. հիմար պայուսակ, տձև ջինս, անկապ վերնաշապիկ… Որովհետև ջահել ժամանակ ամեն մի էշություն կարևոր է.
40-ից հետո բոլոր կարևոր բաները էշություն են:
Ջահելները հասարակության հետ պայմանագիր ունեն կնքած. դու պարտավոր ես ռեգլամենտով շարժվել: Դե, սոցիալական պլանկտոն ես, էլի…
40 -դ խփեց՝ կ չյորտու պայմանագիր, ԴՈՒ- ԱԶԱՏ ԵՍ, թքած ունես՝ ով նայեց, ում դուր եկավ նեղ ջինսդ, ում՝ լենդ: Սիրտդ լեն ես պահում արդեն, սովորել ես…
թքած ունես՝ որ տղու ճաշակով ես, կամ՝ ընկերուհիներիդ դուրը չեկավ մեյք ափդ:
Հոլիվուդյան ծովի ալիքներ՝ գլխիդ, գլխումդ՝ ջահելություն, ծաղկավոր շոր, սպիտակ կեդեր… մեռնեմ, թե հոլիվուդում սենց «ծիտ» կա:
Դե, հիմիկվա 40-անցները մի քիչ էլ անդաստիարակ են. շատ բարձր երաժշտություն մեքենայում, խախտումներ, մեծ արագություն… սիրում են սատանայի ծոցն ուղարկել փոլիսներին:
Վատ լեկսիկոնովներն էլ կան:
Հետո, 40 պլյուսենց պլյուսը, գիտե՞ք՝ որն է. իրենք դուր են գալիս և‘ 40 պլյուսներին, և՝ 40 մինուսներին:
էլ կարդացած գրքերը չասեմ: Մաման- պապան կսպանեին, որ չկարդային:
Ու, գրողը տանի, սպիտակ կեդերովի այդ հասարակ քայլվածքում, այդ անկաշկանդ ծիծաղի մեջ, ԱՅԴ ԲՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ ավելի շատ գրավչություն կա, քան էն ջահելի, կաֆեի լիակուրծք աղջնակի,որ րոպեն մեկ հեռախոսի մեջ է նայում. պամադան ոնց ա, շուրթերի լիցքը թարմացնի՞, 3D թարթիչները ծափ տալիս ե՞ն , թե՞ թափվեցին, զանգի սալոն, պայմանավորվի, հենց վաղն էլ գնա:
Լիակուրծքը լիարժեք չի զգում իրեն, անհանգստ է. հասարակության հետ պայմանագիր ունի, չէ՞:
Իսկ լիակուրծքի կողքի սեղանին լիարժեք կյանք է. 3 40-անց, ոճային ջինսերով , գինի են խմում ու թե ինչի՞ վրա են անկապ հռհռում, Աստված գիտի: Նրանց համար Առջևում ուրախ երեկո է.
ԱՌՋևՈՒՄ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՍԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ Է:
Ու էդ թարթիչներով ջահելը՝ թե՝ աղջիկներ ձեզ միանա՞մ. ջահելների հետ ձանձրացա»: