ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հասարակության շրջանում խորացող դժգոհությունն անվտանգության ոլորտում առկա ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ իշխանությանը մղել է «հակահարձակման»:
Ընդ որում` նրանց համար կարևոր չէ, թե իրենց ագրեսիան այդ պահին ում նկատմամբ է, կարևորն իրենց` իրավիճակից չոր ու անկորուստ դուրս գալու հնարավորությունն է:
Փաշինյանական իշխանության խնդիրը ոչ թե զինված ուժերում կամ, առհասարակ, անվտանգային համակարգում տեղ գտած տապալումները վերացնելն ու համակարգի վերականգնումն է, այլ դրա պատճառահետևանքային կապերը նույնիսկ ամենաանտրամաբանական ձևով նախկին իշխանությունների հետ կապելն է:
Երբեմն նախկին իշխանություն ասելով՝ Հայաստանի առաջին հանրապետությունն են նկատի ունենում ու փորձում իրար հետ շաղկապել ամենաանհավանական գործընթացները:
Հայաստանն, անկասկած, այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել:
Թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի բոլոր հատվածների նկատմամբ այս իշխանությանը նկարագրող առաջնային բնութագրիչներից է»: