
Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ հումորային գրառումն է կատարել.
«Ուսուցչուհին խնդրում է աշակերտին խոնարհել քվեարկել բայը:
Աշակերտը պատասխանում է.
– Ես քվեարկում եմ, դու քվեարկում ես, նա քվեարկում է,
մենք քվեարկում ենք, դուք քվեարկում եք:
– Տղա ջան, վերջինը մոռացար. իսկ նրա՞նք:
– Իսկ նրանք թքած ունեն մեր քվեարկության վրա…
Բարի լույս, Հայություն»: